ՀՕՖ-ի Երեխաների պաշտպանության կենտրոն | FAR
top of page

ՀՕՖ-ի Երեխաների պաշտպանության կենտրոն

ՀՕՖ-ի Երեխաների պաշտպանության կենտրոնը ճգնաժամային միջամտության, կարճաժամկետ խնամքի ծառայության և վերականգնողական աշխատանքների միջոցով փոխում է երիտասարդ կյանքեր՝ թիրախային աջակցություն ցուցաբերելով լքված և բռնության ենթարկված անչափահասներին, որոնք ունեն վարքագծային, հուզական և հոգեբանական խնդիրներ: 

 

Կենտրոնը համապարփակ ծառայություններ է մատուցում կարիքի մեջ հայտնված երեխաներին ու ընտանիքներին, տրամադրում ժամանակավոր ապաստան, ցուցաբերում առողջապահական, խորհրդատվական, իրավական, ինչպես նաև կրթական և հոգեսոցիալական աջակցություն, խթանում նոր կենսական հմտությունների ձեռքբերմանը և ճանապարհ ցույց տալիս ընտանիքի անդամներին ապահով վերամիավորման հնարավորություն տեսնելիս։ 

 

Կենտրոնը Հայաստանի Կառավարության հետ համատեղ աշխատում է երեխաների պաշտպանության ծառայություններն ու քաղաքականությունը բարելավելու ուղղությամբ։ Այն նաև անմիջական մասնակցություն է ունեցել խնամատարության ազգային համակարգի ձևավորման ու զարգացման գործում։

 

Որպես Երեխաների պաշտպանության ցանցի գլխավոր դերակատար՝ ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնը համակարգում է 42 ՀԿ, որոնք զբաղվում են երեխաների պաշտպանության ոլորտում ավելի ուժեղ պետական քաղաքականության ջատագովությամբ։ 

«Նվիրյալ անձնակազմի ջանքերով ՀՕՖ-ի աջակցության կենտրոնը երեխաների համար հարազատ տուն է դարձել: Նրանք կենտրոնը հենց այդպես էլ կոչում են` «տուն»` մի վայր, որտեղ պատշաճ հոգածության են արժանանում, ծիծաղում են, խաղում ու երազում, կրթվում են և իրենց արժևորված զգում»:

Քնարիկ Մենեշյան, ՀՕՖ-ի աջակից

bottom of page