ԳԼԽԱՎՈՐ | FAR
top of page
image-far-for-artsakh.jpg
artsakh-flag.jpg

Արցախցիների համար

Հիմնական ծրագրեր

children-center.jpg
Պաշտպանելով ամենախոցելին

2000 թվականից ի վեր ՀՕՖ-ի՝ Երեխաների աջակցության կենտրոնն օգնության ձեռք է մեկնում ռիսկային խմբում հայտնված երեխաներին՝ իրականացնելով կարճաժամկետ վերականգնողական և կայունացմանն ուղղված ճգնաժամային ծրագրեր այն անձանց շրջանում, որոնք հայտնվել են ծայրահեղ իրավիճակներում, ենթարկվել են բռնության, կամ շահագործման:

health-care-artsakh-nurses.jpg
Հզորացնելով առաջին բուժօգնություն տրամադրողների կարողությունները

Արցախի բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում ամենապահանջված, բայց միաժամանակ ամենաթերագնահատված մասնագետներին։ Բուժքույրերը հաճախ միակ բուժաշխատողներն են գյուղական համայնքներում և ստիպված են առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու ողջ բեռն իրենց ուսերի վրա կրել:

far-scholoarship-program.jpg
Խթանելով սերունդների հզորացմանը

ՀՕՖ-ի կրթավճարային ծրագրերն ու Գուլամերյան մասնագիտական ուսուցման ծրագիրը հնարավորություն են ընձեռում  հայ երիտասարդներին կրթության միջոցով ստացած ներուժը ներդնել երկրի զարգացման ու հզորացման մեջ:

30 տարի
350,000,000 դոլար հանգանակված գումար
Ավելի քան 290 ծրագիր
success-stories-bg-2.jpg

Ինչո՞ւ աջակցել ՀՕՖ-ին

ՀՕՖ-ը ստեղծվել է անմիջապես 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո` տուժածներին արագ արձագանքման մարդասիրական աջակցություն հասցնելու նպատակով։ Ավելի քան 30 տարի ՀՕՖ-ը առաջատար դիրք է զբաղեցնում երկրում՝ իրականացնելով Հայաստանի զարգացմանը նպաստող թափանցիկ և արդյունավետ ծրագրեր, որոնք միտված են ավելի լավ ապագա կերտելուն։

Հաջողության պատմություններ

«Այժմ, երբ ունենք պահեստ, արևային և էլեկտրական չորանոցներ, տարեկան մոտ 20տ ծիրան ենք չորացնում։ Ամեն տարի միջինում 60տ ծիրան ենք հավաքում»:

Արկադի Խաչիկյան, Երվանդաշատի գյուղատնտեսական ասոցիացիայի սպառողական կոոպերատիվի նախագահ

2015թ.-ին ՀՕՖ-ի աջակցությամբ կոոպերատիվի համար կառուցվել է պահեստ, ինչպես նաև ձեռք են բերվել էլեկտրական չորանոցներ, փաթեթավորման սարք և այլն, որոնց միջոցով հնարավոր է դարձել կայուն եկամուտ ստանալ ծիրանի տարեկան բերքից։

Վերջին բլոգային գրառումները

No posts published in this language yet
Once posts are published, you’ll see them here.
bottom of page