ԱՀԲՎԾ | FAR
top of page

Արցախի և ՀՀ բուժքույրերի վերապատրաստման ծրագիր

Արցախի և Հայաստանի բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում ամենապահանջված, բայց թերագնահատված մասնագետներին։ Բուժքույրերը հաճախ միակ բուժաշխատողներն են գյուղական համայնքներում և ստիպված են առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու ողջ բեռն իրենց ուսերի վրա վերցնել: 

 

Երևանի Առողջապահության ազգային ինստիտուտում և այլ բժշկական կենտրոններում դասավանդվող տեսական և գործնական դասընթացների արդյունքում ձեռքբերված հմտություններով յուրաքանչյուր մասնակից կարող է հետագայում կիսվել հայրենի գյուղի մոտ 40 բուժքրոջ հետ։

 

Ծրագրի նպատակն է առաջիկա երեք տարիների ընթացքում վերապատրաստել ավելի քան 400 բուժքույրերի։

«Արցախի ծրագիրն ընդամենը 12 օր տևեց, բայց այդ կարճ ժամանակահատվածում ես հասցրի ընկերանալ շատ բուժքույրերի և բժիշկների հետ։ Մենք կապը պահում ենք՝ հիվանդություններն ու  ախտորոշումները քննարկելու նպատակով։ Կցանկանայի, որ նմանատիպ ծրագրեր ավելի հաճախ կազմակերպվեին։ Վիճակը տարածաշրջանում ցանկացած պահի կարող է ավելի լարվել, և ես զգում եմ, որ այժմ ավելի լավ եմ տիրապետում առաջին բուժօգնությանն ու կարող եմ հաղթահարել ցանկացած խնդիր»։

Բագյում Ավանեսյան, Արցախի բուժքույրերի վերապատրաստման ծրագրի մասնակից, 2018թ.

bottom of page