ՇԲԿ | FAR
top of page

Շարունակական բժշկական կրթություն (ՇԲԿ)

Շարունակական բժշկական կրթություն ծրագիրը (ՇԲԿ) նպաստում է Հայաստանում և Արցախում աշխատող բժիշկների շարունակական մասնագիտական զարգացմանը՝ օգնելով նրանց ձեռք բերել նոր հմտություններ, ծանոթանալ նոր մոտեցումներին և ներգրավվել  առողջապահական ծառայություններ մատուցող մասնագետների ավելի լայն շրջանակներում։

 

2005թ.՝ ծրագրի մեկնարկից ի վեր, ՇԲԿ-ն վերազինում է Հայաստանի և Արցախի անապահով համայնքներում աշխատող առողջապահության ոլորտի մասնագետներին՝ հզորացնելով նրանց հմտությունները ախտորոշման, բուժման և խնամքի ծառայություններ իրականացնելիս:  

 

Գործնական պարապմունքների ընթացքում համայնքային բժիշկները ծանոթանում են նոր մեթոդներին, ձեռք բերում նեղ մասնագիտական գիտելիքներ, որոնք տուն վերադառնալուն պես կարող են կիրառել իրենց առօրյա պրակտիկայում։ ՇԲԿ-ն նաև հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ներգրավվել առողջապահության մասնագետների ցանցում և շարունակել համագործակցությունը երևանյան մասնագետների հետ։ 

 

ՇԲԿ ծրագրի շրջանակներում մասնակիցները կարողանում են նաև օգտվել Հանրապետական գիտաբժշկական գրադարանի առցանց և առկա ռեսուրսներից, սովորել ու առողջապահական նոր մշակույթ ձևավորել համայնքային պրակտիկայում:    

«ՇԲԿ ծրագրի շնորհիվ ես խորացրի գիտելիքներս ու հմտություններս ընդհանուր թերապիայի, գաստրոէնտերոլոգիայի, սրտաբանության, մանկաբուժության և նյարդաբանության ոլորտներում»։

Բժ. Հայկ Խաչո, ՇԲԿ մասնակից Արցախից

Ծրագրին դիմելու համար սեղմեք այստեղ:

bottom of page