Կրթավճարային ծրագրեր | FAR
top of page

Կրթավճարային ծրագրեր

ՀՕՖ-ի կրթավճարային ծրագրերն ու Գուլամերյան մասնագիտական ուսուցման ծրագիրը հնարավորություն են ընձեռում հայ երիտասարդներին կրթության միջոցով ստացած ներուժը ներդնել երկրի զարգացման ու հզորացման մեջ: Անապահով ընտանիքներում ապրող բազմաթիվ երիտասարդների համար այս կրթաթոշակներն իրենց երազանքներն իրականացնելու և կյանքը բարելավելու հիմնական բանալին են։

ՀՕՖ-ի կրթավճարային ծրագրերում ընդգրկված ու բարձրագույն կրթություն ստացող ուսանողների թիվը տարեկան հասնում է 500-ի, իսկ շրջանավարտների մեծ մասը կարողանում է աշխատանք գտել համալսարանն ավարտելուց անմիջապես հետո։

 

Բարերարների ու աջակիցների առատաձեռնության շնորհիվ իրականացվում են հետևյալ կրթավճարային ծրագրերը.

 

  • «Մաթևոսյան» կրթավճարային ծրագիր

  • «Գուլամերյան» հիմնադրամի կրթավճարային ծրագիր

  • «Ժիրայր Նիշանյան» կրթավճարային ծրագիր

  • «Ա. Բերբերյան» կրթավճարային ծրագիր

  • «Արմինե և Կարապետ Զամբակ» կրթավճարային ծրագիր

  • «Ավետիս և Արշո Բաղսարյան» կրթավճարային ծրագիր

  • «Էսթեր Աճեմյան» կրթավճարային ծրագիր

  • «Մարդիգյան» կրթավճարային ծրագիր

  • «Սայան» կրթավճարային ծրագիր

  • «Կևորկ և Ալվինա Նիքսարլի» կրթավճարային ծրագիր

  • «Մայքլ և Հիլդա Հալաջյան» կրթավճարային ծրագիր

  • Սիրիահայ ուսանողների կրթավճարային ծրագիր

Գավառի պետական համալսարան, «Ժիրայր Նիշանյան» կրթավճարային ծրագրին դիմելու հայտ

ՃՇՀԱՀ, «Ժիրայր Նիշանյան» կրթավճարային ծրագրին դիմելու հայտ

«Մաթևոսյան» կրթավճարային ծրագրին դիմելու հայտ

«Արմինե և Կարապետ Զամբակ» կրթավճարային ծրագրին դիմելու հայտ

«Հ․Վ․Գ ֆոնդ» կրթավճարային ծրագրին դիմելու հայտ

«Ես անսահման հպարտ ու երջանիկ եմ «Նիշանյան կրթավճարային» հիմնադրամի ծրագրում ընդգրկված ուսանողների հաջողություններով։ Վստահ եմ՝ նրանք Հայաստանի ապագան են, և այդ ապագան կառուցվելու է մեր երիտասարդների հայրենանվեր աշխատանքի ու անմնացորդ ջանքերի շնորհիվ: Բարձրագույն կրթություն ունեցող և արդի գիտելիքով զինված մասնագետները հնարավորություն կունենան բարելավելու հասարակության կյանքի որակը և կառուցելու այն երկիրը, որտեղ ապրելը, աշխատելն ու ստեղծագործելը մեծ երջանկություն է»:

Ժիրայր Նիշանյան, Ժիրայր Նիշանյան հիմնադրամի նախագահ ու «Ժիրայր Նիշանյան կրթավճար» ծրագրի հիմնադիր

bottom of page