Բարեգործական ճաշարաններ | FAR
top of page

Բարեգործական ճաշարաններ

ՀՕՖ-ի՝ մաքուր ու անվտանգ բարեգործական ճաշարաններում սննդարար կերակուր են մատուցում կարիքավոր մարդկանց: Երևանում, Բյուրեղավանում, Նոր Հաճնում, Բերդում և Գյումրիում գործող բարեգործական ճաշարանները շաբաթական 5 օր սննդարար կերակուր են մատուցում շուրջ 700 միայնակ տարեցներին, հաշմանդամներին և գործազուրկների ընտանիքներին։ Բարեգորժական ճաշարանները գործում են շուրջտարի։

 

Բարեգործական ճաշարան այցելող տարեցներից շատերը Խորհրդային Միության փլուզումից հետո կորցրել են իրենց աշխատանքը կամ ունեն առողջական ու հաշմանդամության լուրջ խնդիրներ, որոնց պատճառով էլ դադարել են աշխատել, հետևաբար չեն կարողանում հոգ տանել իրենց ընտանիքների մասին: Շատ են նաև միայնակ ծնողներն ու կարիքավոր երեխաները։ Այցելուների մեծ մասը ճաշարան է գալիս ոչ միայն սնվելու, այլև շփվելու և հաղորդակցվելու համար:

«ՀՕՖ-ն ինձ մեծ օգնության ձեռք մեկնեց, քանի որ ես չէի կարողանում ապահովել իմ, հիվանդ մորս և 9-ամյա դստերս սնունդը»:

Վարդուհի Խաչատրյան, Նոր Նորքի բարեգործական ճաշարանի շահառու

bottom of page