Զարգացումը երեխաների սննդակարգի բարեփոխմ | FAR
top of page

Զարգացումը երեխաների սննդակարգի բարեփոխման և առողջ սերնդի ձևավորման միջոցով

ՀՕՖ-ի այս  ծրագիրը պատշաճ ախտորոշման և բուժման հնարավորություն է ընձեռում Արարատի և Արագածոտնի մարզի անապահով ընտանիքների՝ շտապ բուժման կարիք ունեցող երեխաներին։

Ծրագիրը հավասարապես կարևորում է դպրոցական սննդարար ճաշերի և հանրության իրազեկվածությունը բարձրացնելու միջոցով Արագածոտնի մարզում առկա մանկական թերսնուցման մակարդակի կրճատումը։

«Մենք շատ պետական կառույցների և կազմակերպությունների ենք դիմել՝ ֆինանսական աջակցություն ստանալուհամար, սակայն որևէ տեղից արձագանք չենք ստացել։ Շատ երկար ժամանակ սպասողների ցանկում էինք, մինչև մի օր բժիշկը զանգեց և ասաց, որ ՀՕՖ-ը կհոգա վիրահատության բոլոր ծախսերը։ Այս նորությունը մեզ անչափ երջանկացրեց։ Դա հսկայական աջակցություն էր մեր ընտանիքին»։

Գրիգոր Հաջյան, ոտնաթաթի վիրահատության համար օգնություն ստացած յոթնամյա Հովսեփի հայրը

bottom of page