
Միացե՛ք մեզ
ԱՄՆ-ի արևելյան թեմի նախագծերը
ԱՄՆ արևելյան թեմի ծխական համայնքները Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) գործունեության հենասյուներն են։ Մենք համագործակցում ենք կանանց միությունների, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Երիտասարդաց միության (ՀԱԵԵՄ) և այլ խմբերի հետ, կազմակերպում ենք դրամահավաքներ և իրազեկման միջոցառումներ՝ աջակցելու Հայաստանի կայուն զարգացմանը։
Իմացե՛ք ավելին։
Ասա «Այո՛» («Ayo!») ՀՕՖ-ի ծրագրերին
«Ayo!»-ն ՀՕՖ-ի դրամահավաքային հարթակ է։ Այն կամրջում է աշխարհի տարբեր երկրներում ապրող, դրական ազդեցության կամք ունեցող երիտասարդ հայերին և տեղում փոփոխություններ իրականացնող կազմակերպություններին։ Իմացե՛ք ավելին։
CASP
Ներկայումս «Աջակցություն Հայաստանի երեխաներին» ծրագրի շրջանակում ներառված է 900 երեխա։ Ծրագրի շնորհիվ նրանք ստանում են տարեկան ֆինանսական աջակցություն՝ հագուստի, դպրոցական պարագաների ձեռքբերման և սննդի ապահովման նպատակով։ Learn more.
Նվիրեք ձեր օրը
Նվիրաբերելը, տալը լավագույն նվերն է, որ կարող եք ստանալ՝ «Այն, ինչ տվեցիր, քոնն է հավիտյան»։ Ծննդյան նվերներ մատուցելու փոխարեն ձեր ընկերներին ու ընտանիքի անդամներին առաջարկեք ձեր անունից նվիրատվություն անել ՀՕՖ-ի կարևոր ծրագրերից մեկի համար։ Իմացե՛ք ավելին։
Ժառանգության նվիրատվություն
Հայաստանում մարդկային օգնության և զարգացման ոլորտում ավելի քան 30 տարվա փորձ ունեցող ՀՕՖ-ի աջակցութան շնորհիվ կարիքավորները դուրս են եկել սոցիալական փակուղուց և դարձել են Հայաստանի հասարակական կյանքի ակտիվ անդամները։ Այժմ ձեր ժառանգությունն էլ կարող է նպաստել դրան։ Իմացե՛ք ավելին։
Մեր գործընկերները
ՀՕՖ-ը կարևոր աջակցություն է ստանում այն գործընկերներից, որոնք հավատում են Հայաստանի բարեկեցիկ ապագան կառուցելու մեր առաքելությանը։ Խորապես երախտապարտ ենք այն կազմակերպություններին, որոնք հնարավոր են դարձնում մեր աշխատանքը։ Իմացե՛ք ավելին
Համատեղելի նվիրատվությունների ծրագրեր
Շատ գործատուներ առաջարկում են համատեղելի նվիրատվությունների ծրագրեր։ Դուք կատարում եք նվիրատվություն, և ձեր ընկերությունը կրկնապատկում կամ բազմապատկում է այն՝ ավելի մեծացնելով աջակցության չափը։
Աշխատակիցների ամուսինների կամ կենսաթոշակառուների կողմից կատարվող նվիրատվությունները նույնպես կարող են ծրագրի մաս դառնալ։ Իմացե՛ք ավելին։