top of page
7.png

 Մեր գործունեության ոլորտները 

Երեխաների պաշտպանություն 

ՀՕՖ-ը ազդեցիկ և կարևոր կազմակերպություններից է, որն իրականացնում է ծրագրեր՝ Հայաստանում բնակվող ռիսկային և խոցելի խմբերի երեխաների կյանքում դրական փոփոխություններ բերելու նպատակով։ Մեր գործունեության առաջին իսկ տարիներից ջանացել ենք պաշտպանել ու աջակցել ռիսկային գոտում հայտնված երեխաներին և երիտասարդներին։ Իմացեք ավելին։

Տնտեսական և համայնքային զարգացում 

Ծրագրային մեր աջակցությունն ու տրամադրվող գործիքները մեծապես նպաստում են հայաստանցիների առաջխաղացմանն ու հզորացմանը։ Իմացեք ավելին։

Կրթություն  

Մենք բարելավում ենք դպրոցները` նպաստելով կրթության որակի բարձրացմանը, աջակցում ենք ուսուցիչների մասնագիտական աճին վերապատրաստումների միջոցով և հասանելի ենք դարձնում բարձրագույն կրթությունը բոլորի՝ այդ թվում՝ գյուղական համայնքների ու հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։ 

Առողջապահություն

մեր ծրագրերը տարեցտարի ընդլայնվել են` ընդգրկելով այնպիսի կարևոր ու հրատապ հարցեր, ինչպիսիք են մանկական թերսնումը, երեխաների կոգնիտիվ զարգացումը և մայրական առողջությունը։ Իմացեք ավելին։

Սոցիալական ծառայություններ 

Ցավոք, Հայաստանում որոշ մարդկանց համար կենսապայքարը իրական ծանր բեռ է դարձել։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ արժանապատիվ կյանքով ապրելու իրավունք ունի՝ այդ թվում՝ սննդի, կացարանի, բժշկական խնամքի և սոցիալական աջակցության իրավունք։ Իմացեք ավելին։

bottom of page