top of page

ՀՕՖ-ի մասին

ՀՕՖ-ը հիմնադրվել է՝ ի արձագանք 1988 թվականի ողբերգական հետևանքների։ Անվանի ամերիկահայ գործիչների մի խումբ՝ հանձինս Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի, դոկտոր Էդգար Հուսեփյանի և Գևորգ Հովնանյանի, ձեռնամուխ եղավ կենսական ռեսուրսների հավաքագրմանը, որպեսզի օգնի հայ ժողովրդին վերակառուցել իր խաթարված կյանքը։ Նրանց նախաձեռնությունը դարձավ Արևելյան թեմի ամերիկահայ համայնքի միասնության, համերաշխության և նվիրման խորհրդանիշը։ Այս մարդիկ ներկայացնում էին Արևելյան թեմի բազմաթիվ ամերիկահայերի միասնական ուժն ու կամքը։ 

Թեև ՀՕՖ-ի նախնական առաքելությունն անհետաձգելի աջակցություն ցուցաբերելն էր,  կազմակերպությունն արագ գիտակցեց, որ Հայաստանին անհրաժեշտ է նաև միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցություն։ Այդ միջոցով հնարավոր կլիներ աղետի հետևանքները սոսկ մեղմելու փոխարեն զարգացմանն ուղղված համապարփակ ծրագրեր իրականացնել ։ 

Արդյունքում ՀՕՖ-ը վերածվեց կազմակերպության, որը բազմաբովանդակ ծրագրեր է իրականացնում և ունի իր նվիրյալ Տնօրենների խորհուրդն ու անձնակազմը։  

 

 

Այսօր ՀՕՖ-ը հանրաճանաչ և հարգանք վայելող կազմակերպություն է, որի գործունեության նպատակը հայաստանցիների համար խոստումնալից ապագա կառուցելն է։ Մենք հաճախ իրականացնում ենք այնպիսի ծրագրեր, որոնք սովորաբար համարվում են դժվար իրագործելի։ Այս յուրահատուկ մոտեցումն է, որը հնարավորություն է տալիս մարդկանց աջակցել նորարար և երբեմն անսպասելի ձևերով՝ բարելավելու նրանց ապագան։ 

 

Մինչ օրս ՀՕՖ-ը նախաձեռնել և իրականացրել է 380 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան 300 մարդասիրական, սոցիալական, կրթական և մշակութային ծրագրեր։ Ներկայումս ՀՕՖ-ը ծրագրեր է իրականացնում մարդասիրական օգնության, հասարակական ու տնտեսական զարգացման, երեխաների պաշտպանության, առողջապահության, սոցիալական, ինչպես նաև կրթական ու մասնագիտական առաջխաղացման բնագավառներում։ 

Երեխաների պաշտպանություն 

Երեխաների պաշտպանություն 

FAR is one of the most powerful forces of positive change for vulnerable children in Armenia. Since our early years, we have moved to advocate and assist the nation’s at-risk children and youth.

bottom of page